National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
18.03.2021
Առկա են զգալի բացեր «Սեւանա լճի մասին» օրենքի ենթաօրենսդրական դաշտում
1 / 3

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 18-ի նիստում տեղի ունեցավ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի կիրարկման հետօրենսդրական մոնիթորինգի վերաբերյալ զեկույցի քննարկում:

Զեկույցը կազմվել է Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» (ԼԿՀ) եւ Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ եւ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ), ՕքսԵՋեն հիմնադրամի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: 
 
Ըստ զեկույցի՝ Սեւանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման հաստատված նախագծի եւ դրա փոփոխության, ջրհավաք ավազանի կառավարման պլանի նախագծի եւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման պլանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առկա են բազմաթիվ անհամապատասխանություններ եւ բացեր:

Շրջակա միջավայրի պահպանության ոլորտի քաղաքականության մոնիթորինգի փորձագետ Այսեր Ղազարյանի ներկայացմամբ՝ ջրային ավազաններում արտակարգ էկոլոգիական իրավիճակների եւ էկոլոգիական աղետների գոտիները սահմանում է ՀՀ կառավարությունը` ելնելով առաջացած իրավիճակի տեւողությունից, կայունությունից, ռեսուրսի ինքնավերականգնման ունակությունից: Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են որոշակի խնդիրներ միջազգային հանձնառությունների, ոլորտային քաղաքականության նպատակների եւ ոլորտային օրենսդրության հետ: Բացի այդ, առկա են զգալի բացեր «Սեւանա լճի մասին» օրենքի ենթաօրենսդրական դաշտում: «Սեւանա լճի մասին» օրենքի առանցքային եւ հիմնական նպատակներից մեկը Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման պետական քաղաքականության հիմնական սկզբունքների, ռազմավարության ամրագրումն է: Ուսումնասիրելով հավաքագրված տեղեկատվությունն ու գնահատելով էկոլոգիական, սոցիալական եւ տնտեսական ազդեցությունների արդյունքները՝ ակնհայտ է դարձել, որ առկա են նաեւ օրենքի կիրարկման լուրջ խնդիրներ:

Հետազոտությունների, մոնիթորինգի արդյունքում առաջարկվել է վերանայել Սեւանա լճի էկոհամակարգին վերաբերող օրենսդրությունը՝ համահունչ միջազգային առանցքային կոնվենցիաների ներքո առաջարկվող մոտեցումներին: Առաջարկվել է նաեւ մշակել եւ հաստատել «Կենսաբազմազանության մասին» օրենքի նախագիծ, ինչպես նաեւ հիմնել կենսաբազմազանության ազգային մոնիթորինգի համակարգ: Այն թույլ կտա արդյունավետ գնահատել  էկոհամակարգերի վիճակը, ազդեցության եւ արձագանքման ցուցիչները:

Հանձնաժողովի նախագահի առաջարկով թեմայի վերաբերյալ առաջիկայում կկազմակերպվի աշխատանքային քննարկում: 


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...

16.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում: Մայիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, 414 սրահում կհրավիրվի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am